Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել Է, որ կազմակերպության գերակա խնդիրը ուժային պոտենցիալի ամրապնդումն Է:
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ի գերակա խնդիրն Է համարել ուժային պոտենցիալի ամրապնդումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդվում Է ՀԱՊԿ-ի կայքում: «Մեզ համար գերակա խնդիր Է ՀԱՊԿ-ի ուժային պոտենցիալի հետագա ամրապնդումը:
Հավաքական ուժերի մարտական հնարավորությունների ընդլայնումից բացի, ՀԱՊԿ-ն ուշադրությունը կենտրոնացնելու Է հակաահաբեկչական խնդիրների լուծման հմտությունների զարգացման վրա»,-ասել Է Խաչատուրովը՝ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Ինչպես ճշտել Է Խաչատուրովը, ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի մարտական հնարավորությունների ընդլայնումը պլանավորվում Է իրականացնել մարտական ուսուցման օպտիմալացման, զենքի, ռազմական ու հատուկ տեխնիկայի առաջավոր նմուշներով հանդերձման, կառավարման համակարգերի կատարելագործման եւ համակողմանի ապահովման հաշվին: Խաչատուրովը նաեւ կարեւորել Է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումների անցկացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: