Artsakhpress

Քաղաքական

Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել. Շավարշ Քոչարյանը՝ մադրիդյան սկզբունքների արդիականության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են երկու առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում և ռազմական գործողությունների վերսկսման բացառում:

Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել. Շավարշ Քոչարյանը՝ մադրիդյան սկզբունքների արդիականության մասին

Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել. Շավարշ Քոչարյանը՝ մադրիդյան սկզբունքների արդիականության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ցավոք, այս պահին երկրորդ առաքելությունը դարձել է առաջնային՝ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողություններ՝ առավել ևս, որ երեք համանախագահ երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը: Իրենց պատասխանատվությունն է, որ աշխարհի որևէ ծայրում չլինի պատերազմ, էլ ուր մնաց այն դեպքը, երբ իրենք միջնորդ են: Եթե նման բան սկսվի, դա ուղղակի ապտակ է մշտական խորհրդի երեք անդամներին»,- ընդգծեց Քոչարյանը:

Նա հավելեց, որ այսօր հաճախ են ասում՝ պետք է դուրս գալ բանակցային գործընթացից, ճանաչել Արցախի անկախությունը, բայց շեշտեց, որ  պետք է հասկանալ, որ կա նաև երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում: «Բոլոր հանդիպումների իմաստը հենց դա է՝ պահպանել կայունությունը և թույլ չտալ նոր ռազմական գործողություններ: Այլ բան է, թե Ադրբեջանը ինչպես է այդ ամենը ներկայացնում, նոր բառեր է հորինում և իրենց թվում է, թե դրանով ամեն ինչ թաքցնում են, սակայն ամեն ինչ շատ պարզ է և հստակ երևում է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը իր ապակառուցողական քաղաքականությունը թաքցնելու համար նոր բառեր է փնտրում՝ «առարկայական բանակցություններ», «տրամաբանական քայլեր»: «Ի՞նչ է դա նշանակում՝ իրենց ստանդարտ մոտեցումն է: Առարկայական նրանք համարում են միայն այն հարցերը, որ իրենց համար են հետաքրքիր, տրամաբանական համարում են այս մոտեցումը՝՝ եկեք լուծենք այն հարցերը, որ մեզ է պետք, մնացածի մասին հետո կխոսենք: Հասկանալի է, որ այստեղ ոչ առարկայական տրամաբանություն կա, ոչ էլ տրամաբանական առարկայություն: Հասկանալի է, որ նման իրավիճակում խոսել որևէ առաջընթացի մասին անհնար է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի  հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ նախարարը ներկայացրել է նույն մադրիդյան սկզբունքները, սակայն, ներկայացնելով հանդերձ, նշաձողը բարձրացրել է երեք կետով: «Առաջին՝ նախարարը հստակեցրեց, որ եթե խոսքը գնում է միջանցքի մասին, ապա դա պետք է լինի այնպիսի միջանցք, որը հասանելի չի լինի որևէ զենքի համար: Երկրորդ՝ եթե տարածքի մասին է խոսքը, չի կարող լինել այնպիսի քննարկում, որը կսպառնա Արցախի անվտանգությանը: Երրորդ՝ նախարարը  ֆիքսեց Արցախի մասնակցությունը բանակցություններին: Նա ընդամենը նշաձողը բարձրացրեց այս երեք կետով»,- մանրամասնեց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին՝  չի՞ կարծում, որ ապրիլյան պատերազմից հետո մադրիդյան փաստաթուղթը կորցրել է արդիականությունը և նոր փաստաթուղթ է անհրաժեշտ, Քոչարյանը պատասխանեց. «Նոր փաստաթուղթ  կարող են առաջարկել միջնորդները: Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել: Պատահական չէ, որ հայկական կողմերից մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք ընդունել է Հայաստանը, Արցախը չի ընդունել: Այսինքն, եթե լինի նոր փաստաթուղթ, ապա դա պետք է գա համանախագահներից, ավելին՝ բոլոր կողմերը պետք է համաձայնվեն որպես հիմք ընդունել: Կամ առնվազն կողմերից երկուսը պետք է համաձայնվեն: Իհարկե, մեր ցանկությամբ պետք է լրիվ այլ փաստաթուղթ լիներ, սակայն մենք հասկանում ենք, որ կա միջազգային ձևաչափ: Իսկ Ադրբեջանը իր քայլերով ամեն անգամ հակադրվում է այդ ձևաչափին:  Մենք չպետք է նմանվենք Ադրբեջանին»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search