Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արայիկ Հարությունյանը պատասխանելով պետական նախարարի պաշտոնում իր լիազորությունների մասին հարցին՝ նշել է, որ Նախագահի հրամանագրով հստակ սահմանվել են պետնախարարի լիազորությունները, անելիքներն ու գործունեության շրջանակը:
Ի ՞նչ լիազորություններ կունենա պետնախարարը. հարցին պատասխանել է Արայիկ Հարությունյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ըստ Նախագահի հրամանագրի՝ պետական նախարարի դիրքում զբաղվելու եմ պետական գույքի և ֆինանսների կառավարմամբ, ինչպես նաև համակարգելու եմ տնտեսական ոլորտի նախարարությունների գործունեությունը: Դա ինձ հնարավորություն է տալու շարունակել իմ ակտիվ աշխատանքը հատկապես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Ներկա պայմաններում, երբ հանրապետության համախառն ներքին արդյունքը հասնում է 270 մլրդ դրամի, տարեկան շուրջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է տնտեսության մեջ ավելացնել ևս 27 մլրդ դրամ: Դրա համար պահանջվում է ավելի մեծ աշխատանք տնտեսության ոլորտում՝ ներգրավելով լրացուցիչ ներդրումներ: Ահա այդ ուղղությամբ էլ կենտրոնացնելու եմ իմ գործունեությունը, որպեսզի ապահովենք ցանկալի արդյունքներ»,- ասել է Ա. Հարությունյանը: