Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն օլիմպիական ուղեգիր չնվաճեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերմանական Օբերդորֆում շարունակվում է 2018 թվականի Օլիմպիական խաղերի վերջին ուղեգիր տվող մրցաշարը: Տղամարդկանց մենահասակում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը ընդհանուր հավաքեց 179.98 միավոր և գրավեց 12-րդ տեղը: Օլիմպիական ուղեգիր էին ստանում միայն 6 մասնակիցները: Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը պայքարը կշարունակեն սեպտեմբերի 30-ին: