Իրաքյան Քրդստանը պահպանում Է վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանի նկատմամբ:
Իրաքյան Քրդստանը պահպանում Է հսկողությունը Թուրքիայի հետ սահմանի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրաքյան Քրդստանի նախագահի խորհրդական Քեֆահ Մահմուդը:
«Թուրքիայի հետ սահմանի հսկիչ անցակետերն աշխատում են սովորական ռեժիմով, ոչինչ չի փոխվել: Ոչ թուրքական կառավարության կողմից, ոչ Քրդստանի ղեկավարության կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Հսկիչ անցակետերը միշտ գտնվում Էին եւ այժմ Էլ գտնվում են մեր հսկողության ներքո»,-ասել Է Քեֆահ Մահմուդը:
Խորհրդականի խոսքով՝ սահմանային հսկիչ անցակետերը հսկողության տակ վերցնելու իրաքյան իշխանությունների փորձը «հակասում Է Իրաքի Սահմանադրությանը եւ դաշնային օրենքներին»: