Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն (լուսանկարներ)

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն (լուսանկարներ)

Ստեփանակերտում  տեղի  է  ունեցել  «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն   (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ասել  է, որ արցախցին  սիրում  է  այն  երգն  ու  պարը, որ  կապված  է  հայի   ինքնության  և   արմատների  հետ:

««Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին   մասնակցում  է  շուրջ  200  հոգի: Այն  կարևոր   առաքելություն  ունի՝  հայության  շրջանում տարածել    ազգային  երգն  ու  պարը: Մենք Արցախ  ենք  բերել  այն   մշակույթը,  որը ներկայացնում  է  ամբողջական  Հայաստանը՝   սկսած  Կիլիկյան  Հայաստանից  մինչև  Արցախ   աշխարհ, Լոռիից  մինչև   Սյունիք:   Բեմի  վրա   հայկական  երգով  ու  պարով   պատկերելու   ենք  Հայաստանի  ամբողջական  քարտեզը:  Յուրաքանչյուր     խումբ  շատ  հարուստ   ծրագիր  է  ներկայացնում: Մենք  ուղղակի  գեղագիտական  հաճույք  պատճառելու  մասին  չենք  մտածում. մեզ  համար  շատ  կարևոր  է  մատուցել մեր  ինքնության, ազգային   պատկանելիության  հետ   կապված երաժշտությունը: Այս  տարի  մենք   մեր  փառատոնի  ձևաչափը  փոխել ենք՝ համերգային  ծրագրով  հանդես  գալով  նաև    Քարվաճառում, Բերձորում, Մատաղիսում, Մարտակերտում, Հադրութում,   Ասկերանում, Ճարտարում՝  այդ  կերպ   փորձելու  համար    մեր    հայրենակիցներին հաղորդակից  դարձնել  համար  ազգային  երգ    ու  պարին,-ասել  է  Ա. Գրիգորյանը  և հավելել,-Արցախում փառատոնի իրականացմանն աջակցել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը»:

ԱՀ  մշակույթի,  երիտասարդության  հարցերի  և   զբոսաշրջության    նախարար  Սերգեյ   Շահվերդյանն  էլ  ընդգծել    է,  որ  ինքը  կարևորում  է   «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի  անցկացումը:

«Չնայած   անձրևային  եղանակին,  մարդիկ    հավաքվում  են  հրապարակում:  Սա  ապացույց  է  այն  բանի, որ  հանրության  մեջ փառատոնը     մեծ    պահանջարկ  ունի:  Մենք  ողջունում  ենք   ցանկացած  բարեգործական  միջոցառում՝ ուղղված հայկական   մշակույթի   զարգացմանը»,- նշել  է  Ս.  Շահվերդյանը:

Փառատոնին   ներկա Ալվարդ  Սարգսյանն  էլ        մեզ  հետ  զրույցում  ասել  է. «Որպես  երիտասարդ   շատ  եմ  կարևորում Արցախում նման   միջոցառումների  անցկացումը: Խորհրդային  Միության  տիրապետության  տակ գտնվելու   70 տարիների    ընթացքում    մենք  ազգագրական երգեր  և  պարեր   ներկայացնելու իրավունք    չունեինք:  Նման   փառատոների  միջոցով   է  վեր    հանվում    հայի  գենը: Ուզում  եմ հատուկ   շնորհակալություն  հայտնել     «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին՝   նման     գեղեցիկ   նախաձեռնություններ  հովանավորելու  համար, որոնց    կարիքը,  իրոք, շատ է  զգացվում: Բոլորս   էլ  պետք  է      մասնակիցը  լինենք    նման  միջոցառումների»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search