Artsakhpress

Քաղաքական

ԱԺ-ում տեղի է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

ԱԺ-ում տեղի է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը

ԱԺ-ում տեղի է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիստի օրակարգում ընգրկված էր ԱԺ պատգամավորների՝ Հայաստանի Հանրապետություն և արտերկիր կատարած այցերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը:

Սեպտեմբերի 29-ին Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ հանդիպման որոշ մանրամասներ է ներկայացրել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի ղեկավարը գործընկերներին պատմել է եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին:

ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում և Գերմանիայում՝ այդ երկրների քաղաքական գործիչների հետ: Պատգամավորը որոշ մանրամասներ է ներկայացրել այդ շփումներից: Նա նաև մասնակցել է Բրյուսելում կազմակերպված գիտաժողովին:

Սեպտեմբերի 21-ին Օ-դը-Սեն նահանգի վարչական շենքում արցախցի խորհրդարանականին ընդունել է նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Պատգամավորը խոսել է Արցախի վիճակի, խորհրդարանական կապերի և Արցախի ու Ֆրանսիայի տարբեր համայնքների միջև առկա ապակենտրոնացված համագործակցության մասին: Նահանգապետը ներկայացրել է Օ-դը-Սենի և այլ երկրների շրջանների միջև առկա համագործակցությունը և տարբեր երկրներում իրականացրած զարգացման հաջողված ծրագրերը:

Սեպտեմբերի 25-ին Հայկ Խանումյանը Վալանսում հանդիպել է Դրոմի նահանգապետ Մարի-Պիեռ Մուտոյին:

Շնորհավորելով տիկին Մուտոյին նահանգի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝  խորհրդարանականը հույս է հայտնել, որ նախկինում հաստատված հարաբերությունները ապագայում ևս զարգացում կարձանագրեն: Կողմերը մտքեր են փոխանակել Դրոմի և Արցախի միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նահանգապետը կարևորել է փոխգործակցության շուրջ Արցախից եկող գաղափարներն ու առաջարկները:

Սեպտեմբերի 26-ին Լիոնում Հայկ Խանումյանը հանդիպել է Ֆրանսիայի Աժ պատգամավոր, իշխող կուսակցության ներկայացուցիչ Դանիելա Կազարյանի հետ: Պատգամավորները մտքեր են փոխանակել Արցախ-Ֆրանսիա խորհրդարանական համագործակցության մասին, կարևորել Ֆրանսիա-Արցախ և Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակների գործունեությունը և դրանցում նոր պատգամավորների ներգրավումը:

Սեպտեմբերի 28-ին Բունդեսթագում տեղի է ունեցել Հայկ Խանումյանի և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Գաբրիելա Հենրիխի հանդիպումը, որին ներկա էր նաև Նյուրնբերգի հայ համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Միքայելյանը: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված զարգացումները և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումները:

Այնուհետև հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը հանդես է եկել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպված քրդական հարցին վերաբերող քննարկումների մասին տեղեկատվությամբ: Պատգամավորը խոսել է Իրաքյան Քրդստանում վերջերս կայացած հանրաքվեի և տարածաշրջանում դրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներին՝ հղումներ անելով երևանյան քնարկումների ժամանակ մի շարք քաղաքագետների ու փորձագետների ներայացրած տեսակետներին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search