Մադրիդում դատարանի առաջ են կանգնել կատալոնյան ոստիկանության ղեկավարն ու անկախացման կողմնակիցների մի քանի առաջնորդներ՝ Իսպանիայում հակակառավարական քարոզչության ու քաղաքական հակամարտությունը սրելու համար։
Կատալոնիայի ոստիկանապետը Մադրիդում դատարանի առաջ է կանգնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսպանական դատարաններն արագացված կարգով սկսել են դատավարությունը՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման սպառնալիքի պատճառով, հայտնում է RFI-ն։
Ուրբաթ Մադրիդում սկսվել է դատավարություն կատալոնյան ոստիկանապետ Խոսեփ Լուիս Տրապերոյի հանդեպ, այն բանի համար, որ կատալոնյան ոստիկանությունը չի աջակցել իսպանական գործընկերներիn հանրաքվեն կանխելու հարցում։ Մադրիդյան դատարանի առաջ է կանգնել նաեւ Տրապերոյի գործընկերուհի Թերեզա Լապլանան, որն առողջական խնդիրների պատճառով մասնակցել է նիստին տեսակապի միջոցով, ու Կատալոնիայի քաղաքացիական կազմակերպությունների երկու ղեկավարներ՝ Ժորդի Կուիխարտը ու Ժորդի Սանչեսը։
Նաեւ հոկտեմբերի 6-ին Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչմեդոնը նշանակել էր ելույթ խորհրդարանի առաջ, որի ժամանակ, ինչպես ակնկալվում է, նա կհայտնի Իսպանիայից Կատալոնիայի անկախացման ծրագրերի մասին։ Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որը ծրագրված էր հոկտեմբերի 9-ին, չեղարկվել է Իսպանիայի Սահմանարական դատարանի որոշումով։