Կատալոնիայի անկախության միակողմանի հռչակումը անպատասխանատու քայլ կլիներ, վստահություն է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը։
Կատալոնիայի անկախության միակողմանի հռչակումը անպատասխանատու քայլ կլիներ. Գերմանիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր ընդհանուր եվրոպական փորձը վկայում է, որ Եվրոպայի ուժը միասնության եւ խաղաղության մեջ է, որին հաջողվել է հասնել Եվրոպայի միավորման շնորհիվ»,– հիշեցրել է նա, փոխանցում է DW–ն։
Նա միաժամանակ նշել է, որ Կատալոնիայի բնակիչները տարակարծիք են տարածաշրջանի անկախության խնդրի շուրջ, ինչի մասին են վկայում բողոքի ակցիաները։ «Որոշում հնարավոր է գտնել միայն օրենքի գերակայության եւ Իսպանիայի սահմանադրության շրջանակում բանակցությունների հիման վրա։ Երկարաժամկետ կարող է լինել միայն այն որոշումը, որը կպաշտպանեն իսպանացիների եւ կատալոնացիների մեծ մասը»,– ասել է նախարարը։