Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զենիթահրթիռային ստորաբաժանման զինծառայողները ՌԴ Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զինափորձարանում մարտական հրաձգության են նախապատրաստվում Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներից:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զենիթայինները հրաձգություն են իրականացնելու «Կապուստին Յար»-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
Վարժանքների սկսվելու նախաշեմին զինծառայողների հետ պարապմունքներ են անցկացվել օդային հարձակման միջոցների հարվածների դիմագրավման, Գյումրիի եւ Երեւանի կայազորների առավել կարեւոր օբյեկտների եւ կառավարման կետերի քողարկման, մարզասարքերի վրա արագընթաց փոքրաչափ թիրախների խոցման շուրջ: Բացի այդ, զենիթայինները կատարել են համալիրների ծավալման եւ դրանք կիրառման պատրաստելու բերելու նորմատիվները:
Մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողները համալիր գործնական ու տեսական ստուգարքներ ու նորմատիվներ կհանձնեն հատուկ, տեխնիկական պատրաստության գծով, որպեսզի թույլտվություն ստանան՝ մասնակցելու դիվիզիոնային մարտավարական վարժանքներին եւ Ս-300Վ համալիրների մարտական հրաձգությանը: Ընդամենը վարժանքներում ներգրաված են 150-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա: