Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է ելույթները Ֆիլիպինների մրցաշարում:
Կարեն Գրիգորյանը Ֆիլիպինների մրցաշարի առաջատարից ետ է մնում մեկ միավորով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նեգրոս օփեն»-ում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցը հնդիկ Սրինատ Նարայանան էր: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 5 միավոր, իսկ առաջատարները երկուսն են և ունեն 6-ական միավոր:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: