Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է:
Շարմազանով. Քայլեր են պետք արտերկրացի պատգամավորների այցերն Արցախ ակտիվացնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովը՝ Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները բոլոր խորհրդարանական վեհաժողովներում մշտապես պաշտպանում են Արցախի ժողովրդի արդար դատը եւ ներկայացնում արցախահայության խնդիրները:
Նրա կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը տեսնեն ժողովրդավար Արցախը: