Հայաստանի երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկներից ոչ մեկը մեդալ չնվաճեց Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
ԵԱ. Հայաստանի բոլոր բռնցքամարտիկները մնացին առանց մեդալի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դերենիկ Ոսկանյանի գլխավորած թիմի 9 մարզիկներից վերջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, որը քառորդ եզրափակիչի մենամարտում 0:5 հաշվով պարտվեց հունգարացի Ատիլա Բերնատին:
Հավաքականում ընդգրկված էին նաեւ Արթուր Բազեյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Արմեն Մաշակարյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Տոնի Գալաստյանը (69 կգ), Գոռ Ներսիսյանը (75 կգ), Մանուկ Խաչատրյանը (91 կգ), գերծանր քաշային Արմեն Մնացականյանը, որոնք եւս պարտություններ կրեցին: