Artsakhpress

Քաղաքական

ՊԲ տեղեկատվական կենտրոնն ապահովված է ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ բոլոր սարքավորումներով. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբերի 24-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք ավելի վաղ, բացվել է ԱՀ պաշտպանության բանակի՝ տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված տեղեկատվական կենտրոնը:

ՊԲ տեղեկատվական կենտրոնն ապահովված է ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ բոլոր սարքավորումներով. Տիգրան Աբրահամյան

ՊԲ տեղեկատվական կենտրոնն ապահովված է ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ բոլոր սարքավորումներով.  Տիգրան Աբրահամյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի՞նչ խնդիրներ է լուծելու ՊԲ տեղեկատվական կենտրոնը, ի՞նչ աշխատանքներ է այն իրականացնելու խաղաղ և արտակարգ իրավիճակներում. այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

- Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ խնդիրներ է լուծելու կենտրոնը: Ինչպիսի՞ առավելություններ է ունենալու, որոնք բացակայում էին նախկինում:

- Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնը գործելու է ՊԲ մամուլի ծառայության ներքո, որին ճգնաժամային իրավիճակներում աջակցելու են բոլոր պետական մարմինների մամուլի ծառայությունները: Նախկինում առհասարակ նման կենտրոն չենք ունեցել, և լրագրողների աշխատանքը ստիպված ենք եղել կազմակերպել տարբեր հասարակական օբյեկտներում՝ ոչ համակարգված ձևով:

Ավելին՝ հնարավորություն չի եղել լրագրողների համար ապահովել պայմաններ՝ մասնագիտական պարտքն իրականացնելու, իրավիճակից բխող պատշաճ տեղեկատվական ապահովում իրականացնելու համար:

Կարող ենք արձանագրել, որ անվտանգության ապահովման և դա մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղված մեծ քայլ է կատարվել:

- Կենտրոնի աշխատակիցները որտե՞ղ են անցնելու մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ:

- Կենտրոնը խաղաղ և պատերազմական վիճակում սպասարկվելու է ՊԲ լրատվական ծառայության կողմից, իսկ մասնագիտացված վերապատրաստում կարող են անցնել և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

Մեդիակենտրոնը կազմակերպելո՞ւ է ուսումնական, մասնագիտական դասընթացներ Արցախում ռազմական լրագրողներ պատրաստելու գործում:

- Փորձելու ենք օգտագործել տեղեկատվական կենտրոնի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ մասնագիտական դասընթացներ իրականացնելու համար:

Ժնևի կոնվենցիան սահմանում է մարտական գործողությունների ժամանակ լրագրողների տեղաշարժը առաջնագծում: Գործնականում լրագրողները նման իրավիճակում հայտնվեցին 2016 թվականի ապրիլին: Ներկայումս մեդիակենտրոնը սահմանելո՞ւ է կանոնագիր, որով պետք է առաջնորդվեն Արցախում գործող լրագրողները:

- Պատերազմական ժամանակ լրագրողների աշխատանքը կարգավորվում է պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով, որն առաջիկայում վերանայվելու է: ՊԲ-ն փորձում է առավելագույնս անվտանգ պայմաններ ստեղծել առաջնագծում աշխատանքներ իրականացնող լրագրողների համար, ինչպես նաև՝ հստակ կանոնակարգել խաղի կանոնները:

«Պան Արմենիան Մեդիա Գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կադրերի վերապատրաստման գործում: Ի՞նչ ձևաչափով է լինելու ընկերության աջակցությունը տեղեկատվական կենտրոնին:

- Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտի հիման վրա ընկերությունը ստանձնելու է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ուսուցման, վերապատրաստման աշխատանքը՝ օպերատորներ, տեխնիկական սպասարկման անձնակազմ, լրագրողներ:

Պարո՛ն Աբրահամյան, իսկ տեխնիկական ինչպիսի՞ հնարավորություններով է ապահովված կենտրոնը:

- Տեղեկատվական կենտրոնը կարելի է ասել ապահովված է այն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք ճգնաժամային իրավիճակում կարող են ապահովել տեղեկատվական ապահովման բոլոր անհրաժեշտ գործառույթները: Ներկայումս քննարկվում է կենտրոնի տարածքը ընդլայնելու և կենտրոնի ֆունկցիոնալ կարողությունների ավելացման հարցը, ինչին կանդրադառնանք ավելի ուշ:

                                                                                            Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search