Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը գործընթացը գիտակցված տանում է վերջնական տապալման. Քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է այս և մի շարք այլ միջոցներով նախագահների հնարավոր հանդիպումից առաջ և հայկական կողմի, և միջնորդների նկատմամբ ճնշումներ գործադրել:

Ադրբեջանը գործընթացը գիտակցված տանում է վերջնական տապալման. Քաղաքագետ

Ադրբեջանը գործընթացը գիտակցված տանում է վերջնական տապալման. Քաղաքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով շփման գծում Ադրբեջանի կողմից օպերատիվ-մարտավարական զորավարժությունների անցկացման փաստը:

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են սահմանամերձ շրջաններում, նաև Նախիջևանի ու Կասպից ծովի հատվածներում:

«Ապրիլյան իրադարձություններից երկու ամիս հետո, նախագահների հնարավոր հանդիպումից անմիջապես առաջ, նման մասշտաբի զորավարժությունների անցկացումն ավելի շատ շանտաժ է հիշեցնում», -հավելեց Աբրահամյանը:

Նույն աղբյուրը նաև հայտարարել էր, որ այս զորավարժության առանձնահատկությունն այն է, որ լայնորեն կիրառվելու են նոր տեխնոլոգիական միջոցներ՝ հաշվի առնելով պայմանական հակառակորդի ուժեղ պաշտպանական համակարգերը:

Հարցին, թե ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել այդ երկիրը քաղաքագետը ի պատասխան, ընդգծեց, որ նման զորավարժություններ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նախապես ծրագրած չի եղել ու հավելեց.

«Միանգամից նշեմ, որ այսպիսի կարևոր ժամանակաշրջանում նման զորավարժությունների անցկացում հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իրական ցանկությունը՝ ԼՂ հիմնախնդիրը լուծելու ռազմական ճանապարհով: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս ժամակահատվածում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մարտական պատրաստության պլանում զորավարժությունները պլանավորված չէր, այսինքն՝ ըստ էության, Ադրբեջանը, այսպես ասած, արտահերթ զորավարժություններ է պլանավորել՝ շփման գծից ընդամենը 15-20 կմ հեռավորության վրա»:

Այդուհանդերձ, ըստ մեր զրուցակցի, նման քանակության ռազմական տեխնիկայի կենտրոնացումը ցանկալի չէ:

«Ապրիլյան իրադարձություններից շատ ժամանակ չի անցել ու հաշվի առնելով Ադրբեջանի՝ շատ անգամ անկանխատեսելի վարքագիծն ու միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների անտեսման հաճախակի դեպքերը, այնուամենայնիվ, նման քանակության ռազմական տեխնիկայի ու մարդկային ռեսուրսների կենտրոնացումը, եթե չասենք վտանգավոր է, ապա հաստատ ցանկալի չէ»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք երկու երկրների նախագահների հանդիպումից, Աբրահամյանը պատասխանեց.

«Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը գործընթացը գիտակցված տանում է վերջնական տապալման: Ամեն դեպքում այդ մասին են վկայում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու Վիեննայում նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Ադրբեջանի լռությունը»:

Անդրադառնալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի  վերջին արտերկրյա այցի վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքներին, քաղաքագետը նկատեց, որ այդ երկրում Արցախի նախագահի արտերկրյա այցերը «ծանր են տանում» ու հավելեց. «ԼՂՀ նախագահի արտերկրյա այցերն ու քաղաքական տարբեր շրջանակների հետ շփումներն նպատակ ունեն զարգացնել, ուժեղացնել Արցախն ու նպաստել ԼՂՀ ճանաչման գործընթացին:

Այս փաստն անշուշտ չի կարող անտարբեր թողնել ադրբեջանական իշխանություններին և որքան Արցախի անկախության գործընթացն ակտիվանա, որքան Արցախն առավել հետաքրքիր դառնա աշխարհի համար, այնքան Ադրբեջանից հնչող նյարդային հայտարարությունները հաճախակի բնույթ կկրեն»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search