Սիրիայի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի բոլոր մասնակիցները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք:
Սիրիայի շուրջ միջազգային հանդիպման բոլոր մասնակիցները ժամանել են Աստանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Սիրիայի շուրջ յոթերորդ միջազգային հանդիպման բոլոր պատվիրակությունները Աստանայի գործընթացի շրջանակներում ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք»,- նշել են երկրի ԱԳ նախարարությունում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Սիրիայի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը Աստանայում կկայանա հոկտեմբերի 30-31-ին: «Այսօր երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ կկայանան օրակարգի հարցերի քննարկման շուրջ»,- նշվում Է տարածված հաղորդագրության մեջ: Հանդիպումները կանցկացվեն ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով: «Լիագումար նիստը նախատեսված Է հոկտեմբերի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին»,- հիշեցրել են Ղազախսստանի ԱԳ նախարարությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: