Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը. երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները տեխնիկական հանդիպումներ են սկսել:
Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Աստանայից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Բանակցությունների հերթական փուլը կտեւի երկու օր՝ դեկտեմբերի 21-ին եւ 22-ին. այսօր մասնակիցների միջեւ հանդիպումներ կանցկացվեն տարբեր ձեւաչափերով, ուրբաթ կկայանա հիմնական լիագումար նիստը: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանինը՝ ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբերի Անսարին: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ դիտորդ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Հորդանանի պատվիրակությունները: