Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 30-ից գտնվում Է Բելգիայում, բայց այդ երկրում քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի:
Կատալոնիայի նախկին ղեկավարը Բելգիայում Է, բայց ապաստան խնդրելու մտադրություն չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է բելգիացի փաստաբան Պոլ Բեկարը կատալոնցի քաղաքական գործչի հետ կայացած հանդիպումից հետո: «Պարոն Պուչդեմոնը գտնվում Է Բելգիայում, սակայն ոչ այն բանի համար, որ ապաստան խնդրի: Այդ հարցով դեռեւս ոչինչ որոշված չԷ: Ես անձամբ եմ հանդիպել նրա հետ: Նա պաշտոնապես ինձ խնդրել Է ներկայացնել իր շահերը»,- ասել Է փաստաբանը: Իրավաբանն ընդգծել Է, որ արդեն ձեռնամուխ Է եղել պաշտոնազրկված կատալոնցի քաղաքական գործչին Մադրիդի առաջադրած մեղադրանքների ուսումնասիրմանը: Պոլ Բեկարը Բրյուգե ֆլամանդական քաղաքի փաստաբանական պալատի անդամ Է, նա, մասնավորապես, Բելգիայում հայտնի Է նրանով, որ պաշտպանել Է ԷՏԱ բասկյան անջատողական խմբավորման անդամներ Լուիս Մորենոյին եւ Ռակել Գարսիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: