Մեծ Բրիտանիայի և Իսրայելի վարչապետներ Թերեզա Մեյն ու Բինյամին Նեթանյահուն վստահ են, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի, չնայած միջազգային հանրությունը պետք է դիմադրի տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող գործունեությանը»:
Մեյն ու Նեթանյահուն հայտարարել են տարածաշրջանում Իրանի գործողությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նրանք քննարկել են Իրանը, և վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել համաձայնագրին, և որ մենք ու մեր գործընկերները՝ ֆրանսիացիները, գերմանացիները վստահ ենք, որ այն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի՝ Մեյ-Նեթանյահու հանդիպման արդյունքների մասին հայտարարության մեջ: