Ֆրանսիայի Ազգային ժողովը «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մարին Լը Պենին զրկել է անձեռնմխելիությունից:
Մարին Լը Պենը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են «Ֆրանսպրես»-ի խորհրդարանական աղբյուրները: Նման որոշում ընդունել է Ֆրանսիայի ԱԺ բյուրոն, որը ֆրանսիական խորհրդարանի կոլեգիալ կառավարման մարմինն է: Որոշման պատճառը, ըստ աղբյուրի, Լը Պենի կողմից Twitter-ում հրապարակած Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության զոհերից մեկի լուսանկարի հրապարակումն է: