Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել:
Գերմանական կազմակերպությունը պահանջում է հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմանիայի քաղաքների Ավագ ժողովին: Պահանջ-նամակը փոխանցվել է Կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին:
«Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քամալ Սիտոն նշել է, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրության կողմից գործադրվող կոտորածների մասին:
«Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի չմոռացվի կատարվածը. հարկ է հատկացնել մի վայր, որտեղ զոհերին հարգանքի տուրք կմատուցվի»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա: