Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում լավագույն եռյակում է:
Էլինա Դանիելյանն արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը 10 հնարավորից հավաքել է 7,5 միավոր և ընթանում է երրորդ տեղում: Առաջատարը 8 միավորով Չինաստանի ներկայացուցիչ Յու Վենյունն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանն ունի 5,5 միավոր, Լիլիթ Գալոյանը` 4,5, Մարիա Գևորգյանը`4 միավոր:
Դեկտեմբերի 28-ին կկայանան 10-15-րդ տուրերը: