Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը դատապարտել է Գերմանիայի ԱԳ նախարարի կողմից Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերը։
Ջեմ Օզդեմիրը դատապարտել է թուրք–գերմանական մերձեցման քայլերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերմանական DW–ի փոխանցմամբ՝ Ջեմ Օզդեմիրը նշել է, թե անթույլատրելի է, որ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Թուրքիայում տանկերի գործարարան է կառուցվելու։ Նա շեշտել է, թե չպետք է մոռանալ, որ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը հանդիսանում է Էրդողանի անձնական պատանդը եւ նրան ազատ արձակելու համար Թուրքիայում տանկի գործարան կառուցելու առաջարկը աբսուրդ է։
«Մինչ Թուրքիան չենթարկվի իրավական պետության հիմնական պահանջներին, բաց չթողի քաղաքական նկատառումներով ձերբակալված գործիչներին ու լրագրողներին եւ չհանի արտակարգ դրությունը, չպետք է Թուրքիայի հետ զենքի առեւտուր լինի»,– news.am-ի փոխանցմամբ՝ գրել է Ջեմ Օզդեմիրը։
Նշենք, որ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւի հեղինակն է։