Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը մեկնաբանել է Թուրքիաի խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանց արդյունքում հաղթել է ազատությունը:
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահը մեկնաբանել է Թուրքիաի խորհրդարանական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «Թարաֆ» պարբերականըի փոխանցմամբ՝ «ընտրութունների արդյունքներով Էրդողանի պալատը շանթահար եղավ: Էրդողանի` Թուրքիայում ժամանակակից սուլթանություն հիմնելու երազանքն ավարտվեց: Ժողովորդավարության համար լավ չէ, երբ մի կուսակցություն երկար ժամանակ լինում է միանձնյա ղեկավարի դերում:
Այս բանը Թուրքիայում էլ տեսանք: Երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվողները երկիրը սկսում են դիտարկել իբրև իրենց սեփականություն»,- նշել է Օզդեմիրը: Նա իր աջակցությունն է հայտնել նախընտրական տասը տոկոսի շեմը հաղթահարած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը` հույս հայտնելով, որ մեջլիսում հայտնվելուց հետո նրանք դրականորեն կնպաստեն թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: