Այսօր՝ հունվարի 13-ին, Ստեփանակերտի օղակաձև պուրակում (Պյատաչոկ), Հին Նոր տարվան նվիրված, երեխաների համար տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ:
Հին Նոր տարվան նվիրված՝ Ստեփանակերտում երեխաների համար տեղի է ունեցել տոնական համերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ փոքրիկների համար համերգային ծրագրով հանդես են եկել մայրաքաղաքի մշակույթի տան սաները: Տոնական համերգին մասնակցել են նաև մուլտֆիլմերի սիրված հերոսներ, ինչպես նաև ներկաներին շնորհավորել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Ստեփանակերտի մշակույթի տան տնօրեն Ռաֆայել Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ամեն տարի՝ հունվարի 13-ին, մայրաքաղաքում կազմակերպվում է տոնական համերգ: ‹‹Ամանորյա համերգի այս տարվա ծրագիրը թարմացրել ենք, ավելացրել ենք նաև լուսային էֆեկտներ: Այսօրվա համերգին մասնակցել են շուրջ 200 երեխաներ, որոնք հանդես են եկել ժամանակակից և ազգային երգ ու պարով››,- նշել է Ռ. Ավանեսյանը: