Արցախի հանրապետության տարածքում հունվարի 14-ից տեղում է ձյուն. սկսվել են ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքները:
Հանրապետությունում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության փոխնախարար Պավել Նաջարյանն ասել է, որ իրենց նախարարության ենթակայությամբ գործող ճանապարհները սպասարկող ընկերությունները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների շուրջօրյա հսկողություն են իրականացնում՝ կատարելով մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
««Արցախուղի» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետ Մուշեղ Քոչարյանն էլ տեղեկացրել է, որ այսօր առավոտվանից ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Ճարտար, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային մայրուղիների վրա: