Փետրվարի 10-ից հանրապետության տարածքում տեղացող առատ ձյունն Արցախում երթևեկության որոշակի խափանման պատճառ է հանդիսացել:
Հանրապետությունում ձնամաքրման աշխատանքներ են ընթանում. փակ են Սոթքի ոլորանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար Պավել Նաջարյանը և ավելացրել, որ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ գործող ճանապարհները սպասարկող ընկերությունները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների շուրջօրյա հսկողություն են իրականացնում՝ կատարելով մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
««Արցախուղի» ՓԲԸ-ն ձյան մաքրման աշխատանքներ է իրականացնում Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ, Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղիների վրա: «Վահե Կարապետյան» ՍՊԸ-ն ձյան մաքրման աշխատանքներ է իրականացնում Գորիս-Ստեփանակերտ, իսկ «Հայկ-Շին» ՍՊԸ-ն և «Կապավոր» ՍՊԸ-ն՝ Գետավան-Շահումյան-Սոթք միջպետական մայրուղիների վրա»,- ասել է Պ. Նաջարյանը և հավելել, որ ներկա պահին, բացառությամբ Սոթքի ոլորանների, հանրապետության մյուս հատվածներում փակ ճանապարհներ չկան: