2017 թվականին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 18 հազար 685 այցելու, այդ թվում՝ 4847-ն արտերկրից. նախորդ տարվա համեմատ այցելուների թիվն աճել է 21 տոկոսով:
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի այցելուների թիվն աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը:
Նա նշել, որ թանգարան են այցելում ոչ միայն տեղացիներ, այլև` ՀՀ-ից,ՌԴ-ից,ԱՄՆ-ից, Հոլանդիայից,Լեհաստանից, Ճապոնիայից,Չինաստանից, Ֆիլիպիներից,Գերմանիայից և այլ երկրներից ժամանած մարդիկ:
«Անցած տարի ԱՀ-ից և ՀՀ-ից այցելուների մեծ հոսք ենք ունեցել.դրանով էլ հենց պայմանավորված է թանգարան այցելողների այդպիսի թվի աճը»,-տեղեկացրել է Մ. Բալայանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այցելուների մեծ մասի նպատակն է ոչ միայն տեսնել Արցախը, այլև ծանոթանալ նրա պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև անձամբ տեղեկանալ հակամարտության իրական խնդրին: