Անցած տարի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 16 հազար 152 այցելու, այդ թվում՝ 3974-ը արտերկրից:
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան այցելուների թվի աճ կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը և ընդգծել, որ թանգարանը 2014 թվականին ունեցել է 15 հազար 985 այցելու, որից 5473-ը՝ արտերկրից:
«Այցելուներ ունենք աշխարհի տարբեր վայրերից՝ ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Անգլիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ավստրալիայից և այլ երկրներից: Մեծ է նաև սփյուռքահայերի և ՀՀ այցելուների հոսքը դեպի թանգարան»,-ասել է Մ. Բալայանը և ընդգծել, որ այցելուների գերակշռող մասը ԱՄՆ-ից են:
Մ. Բալայանի խոսքով՝ այցելուների մեծ մասի նպատակն է, որ Արցախը՝ որպես քրիստոնեական երկիր, տեսնել ու ճանաչել:
«Սակայն քիչ չեն նաև արցախյան հիմնախնդրին ծանոթանալու, ինչպես նաև դիվանագիտական, քաղաքական նպատակներով Արցախ ժամանողների թիվը,- նկատել է Մ. Բալայանը և հավելել,- ինչպես զբոսաշրջիկներն են խոստովանում, իրենք փորձում են իրականության մասին օբյեկտիվ ու ճշմարիտ տեղեկություններ ստանալ հենց Արցախում ու արցախցիներից»: