Բաքվի գործադիր իշխանությունները չեն արտոնել նոյեմբերի 19-ին նախատեսվող բողոքի ցույցը, որի պահանջն էր ազատել երկրում կալանքի տակ հայտնված քաղբանտարկյալներին:
Բաքվի քաղաքապետարանը թույլ չի տալիս հանրահավաք անցկացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի նախաձեռնողը Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնն է: Բաքվի քաղաքապետարանն իր որոշումը պայմանավորել է նրանով, թե ակցիա իրականացնելու պահանջը չի համապատասխանում «հավաքներ իրականացվնելու ազատության» վերաբերյալ օրենքին: