«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է կարիերան շարունակել «Արսենալում».
Ռայոլա. ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնի տեղափոխվել Արսենալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՄՅՈւ-ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնեցնի պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: Միկին դեռևս որոշում չի կայացրել: Նա կկատարի այնպիսի որոշում, որն իր համար լավագույնը կլինի:
Նա դեռևս 2.5 տարվա պայմանագիր ունի և միայն Մխիթարյանն է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնողը: Սանչեսը կկազմի Մխիթարյանի գործարքի մի մասը և այլ կերպ լինել չի կարող»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է «The Times»-ը: