«Գազպրոմը» երկուշաբթի հնչեցրել է 2018 թվականի մի շարք ներդրումային պլաններ։
«Գազպրոմը» մեծացնում է ներդրումները թուրքական ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համաձայն հրապարակված նյութերի՝ ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում մեծացնել ներդրումները «Հյուսաիային հոսք-2»-ում 12 տոկոսով՝ հասցնելով 114,5 մլրդ ռուբլու։ 2017 թվականին ներդրումները նախագծում կազմել են 102,4 մլրդ ռուբլի։
Ներդրումները «Թուրքական հոսքի» շինարարությունում 2017-ի համեմատ կաճեն գրեթե կրկնակի՝ հասնելով 182,4 մլրդ ռուբլու։
1in.am-ի փոխանցմամբ՝ նախագիծը նախատեսում է 15.75-ական մլրդ խորանարդ մետր հզորությամբ երկու գծի շինարարություն։ Այդ գազատարի առաջին գիծը նախատեսված է անմիջապես Թուրքիայի սպառողների համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների ապահովման համար։
Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ «Թուրքական հոսքի» երկրորդ գիծը կկառուցվի միայն Եվրահանձնաժողովի կողմից կոշտ երաշխիքներ ստանալու դեպքում։ Մոսկվան պատրաստ է քննարկել երթուղու ցանկացած տարբերակ։