Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի Միգ-29 կործանիչների օդաչուները ուսումնավարժական թռիչքների ընթացքում փորձարկել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտների ոչնչացումը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները ՀՕՊ-ի պայմանական օբյեկտներ են ոչնչացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, թռիչքային առաջադրանքներ կատարելիս օդաչուները յուրացրել են լեռնային տեղանքում օդերեւութաբանական բարդ պայմաններում տարբեր բարձրությունների վրա նավավարման պարզ ու բարդ տարրերը:
Առանձին եւ մարտական զույգերի կազմում ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի համակարգի հաղթահարման, ավիացիոն հրթիռների Էլեկտրոնային կիրառմամբ առավել կարեւոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ:
Վարժական թռիչքներն իրականացվում են հարյուրից ավելի զինծառայողների ներգրավմամբ, որոնք ներկայացնում են թռիչքային, տեխնիկական անձնակազմերը եւ ցամաքային ապահովման ծառայությունները: Գործի Է դրված շուրջ 20 ինքնաթիռ: Ընթացիկ տարում ՄիԳ-29-երի օդաչուները հազարից ավելի ուսումնական եւ ուսումնամարտական թռիչքներ կկատարեն տակտիկական վարժանքների եւ ԱՊՀ-ի երկրների ՀՕՊ-ի միասնական համակարգում մարտական հեղթապահության ընթացքում: