ՌԴ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում կքննարկի օրինագիծ, որով թույլ է տրվում լրավամիջոցներում հրապարակել ԵՏՄ-ում արտադրվող գինու գովազդը:
ՌԴ կառավարությունը կքննարկի ԵՏՄ-ում արտադրված գինու գովազդի թույլտվության հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիմա «Գովազդի մասին» օրենքն արգելում է ալկոհոլային արտադրանքի գովազդումը պարբերական տպագիր մամուլում, գարեջրի եւ գարեջրի հիմքով պատրաստված ընպելիքներից, ինչպես նաեւ գինուց եւ շամպայնից բացի, որոնք արտադրվել են Ռուսաստանում նրա տարածքում աճող խաղողից:
«Ռուսական օրենսդրությունը Եվրասիական տնտեսական միության իրավունքին համապատասխանեցնելու նպատակով օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» դաշնային օրենքում, որով հանվում է տպագիր մամուլում, հեռուստա- եւ ռադիոհաղորդումներում ԵՏՄ պետություններում Ռուսաստանի եւ ԵՏՄ երկրների տարածքում աճեցված խաղողից արտադրված գինու եւ շամպայնի գովազդի հրապարակման արգելքը»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ: