Հունվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, բքի և ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Սարավանի լեռնանցքում գետնաբուք է։ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: