Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բարձր է գնահատել հսկայական քանակությամբ մարդկանց մասնակցությունը Իսլամական Հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ողջ երկրով մեկ կազմակերպված ցույցերին:
Մարդկանց մասսայական մասնակցությունը ցույցերին՝ պատասխան է ամերիկյան դավադրություններին. Իրանի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռոուհանին դա անվանել է պատասխան ամերիկյան դավադրություններին: Այդ մասին տեղեկացնում է IRNA-ն:
«Մարդկանց աննախադեպ մասնակցությունը ցույցերին պատասխան էին մեր ազգի դեմ ամերիկյան դավադրություններին»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահ Ռոուհանին լրագրողներին:
Իրանի նախագահը միացել է Ազադի փողոցում միլիոնավոր մարդկանց, ովքեր Իրանի այլ հատվածներում գտնվող մարդկանց հետ նշում են Իսլամական Հեղափոխության տարեդարձը: