Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Սոֆիա, որտեղ մեր մարզիկները մասնակցելու են Ստրանջայի մրցաշարին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցում է Ստրանջայի մրցաշարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընտրանին մրցավայր է մեկնել Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:
ՀԲՖ-ից տեղեկացրին հավաքականի կազմը. Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Համբարձում Հակոբյան (75 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյան (+91):
Ստրանջայի մրցաշարը մեկնարկելու է այսօր և ընթանալու է մինչև փետրվարի 26-ը: Սա հեղինակավոր մրցաշարի 69-րդ խաղարկությունն է: