Փհենչհան-2018-ի խաղային վերջին օրն արգասաբեր է մեկնարկում այս Խաղերին ոչ ֆորմալ ձևով մասնակցող ռուս մարզիկների համար:
Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի հոկեյի հավաքականը դարձել է Օլիմպիական չեմպիոն:
Ռուս մարզիկները եզրափակչում 4:3 հաշվով հաղթել են Գերմանիայի ընտրանուն:
Գերմանիայի հավաքականից աչքի են ընկել Ֆելիքս Շյուտցը, Դոմինիկ Կագունը և Յոնաս Մյուլերը, իսկ ռուսներից՝ Նիկիտա Գուսևը (2), Վյաչեսլավ Վոինովը և Կիրիլ Կապրիզովը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալները բաժին են հասել կանադացիներին, որոնք 6:4 հաշվով հաղթել են Չեխիային:
Հիշեցնենք, որ ռուս հոկեյիստները Օլիմպիադայի եզրափակչում խաղում էին 20-ամյա դադարից հետո: