Փետրվարի 28-ին՝ ժամը 13:30-ից մինչև ժամը 17:00-ը, և մարտի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետության «Մուրացան» հիվանդանոցային համալրի սրտաբան Արմեն Փիրուզյանի և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան Սալբի Մխիթարյանի կողմից ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար սրտաբանական հետազոտություններ և խորհրդատվություններ:
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից՝ ավելացնելով, որ լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով: