Artsakhpress

Քաղաքական

Աստանայում, Բաթումում և Սանկտ Պետերբուրգում կայացել են Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցի միջոցառումներ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում փետրվարի 24-ին Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում մի քանի տասնյակ հայեր և դեսպանության ղազախստանցի բարեկամներ ծաղիկներ են խոնարհեցին Աստանայի մերձակայքում գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարի գերեզմանատանը տեղադրված Խաչքարի մոտ։

Աստանայում, Բաթումում և Սանկտ Պետերբուրգում կայացել են Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցի միջոցառումներ

Աստանայում, Բաթումում և Սանկտ Պետերբուրգում կայացել են Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցի միջոցառումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր ելույթում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հիշեցրեց, որ «Սումգայիթը» կազմակերպել էին ադրբեջանական իշխանությունները՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու՝ արցախահայության սահմանադրական և խաղաղ նախաձեռնության: Դեսպանը նաև հավելեց, որ այսօր հայկական ջարդերի կազմակերպիչների հետնորդները նույն անմարդկային ցինիզմով փորձում են խուսափել քաղաքական ու բարոյական պատասխանատվությունից՝ կեղծելով պատմությունը և գլխիվայր շրջելով փաստերը:

Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը, որը 1988թ. փետրվարին որպես կուրսանտ ծառայության էր կոչված Սումգայիթում, պատմեց, թե ինչ զարհուրելի իրավիճակ էր ստեղծված հայության համար Ադրբեջանում։

Խաչքարի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որից հետո Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակիցներն այցելեցին Հայաստանի դեսպանատուն, որտեղ ցուցադրվեցին այդ իրադարձությունների մասին պատմող վավերագրական տեսանյութեր և լուսանկարներ։

Փետրվարի 25-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքային կառույցների մասնակցությամբ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ կայացան միջոցառումներ: ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված:

Անմեղ զոհերի հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքերով ներկաների առջև ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, համայնքի այլ ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած եղեռնագործությունները, միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի չարժանանալով, հանգեցրին Կիրովաբադում (նոյեմբեր 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.) և այլ վայրերում հայերի կոտորածներին: Նա խոսեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ՀՀ հետևողական դիրքորոշման մասին:

Արարողությունների ավարտին, մասնակիցները տեղափոխվեցին Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվեց փաստագրական ֆիլմ սումգայիթյան եղեռնագործության մասին:

Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, որի ընթացքում Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ավարտից հետո ծաղիկներ դրվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշարձանին:

Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ և կուրսանտներ, Սանկտ Պետերբուրգի հայտնի գիտական և մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այնուհետև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգաիթի զոհերի հիշատակին նվիրված երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին, դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը, որը շարունակվում է մինչ այսօր, և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search