Մարտի 20-ից 28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցելու է ԱՄԷ-ում կայանալիք «Դուբայի Գավաթ 2018» միջազգային մրցաշարին:
Հայաստանի Մ19 հավաքականը կմասնակցի Դուբայի Գավաթ 2018 մրցաշարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարն անցկացվելու է Դուբայ քաղաքում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի և ԱՄԷ-ի Մ-19 հավաքականները:
Մրցաշարի խաղացանկը
23.03 Սաուդյան Արաբիա-Տաջիկստան 16:15
23.03 ԱՄԷ-Հայաստան 19:00
25.03 ԱՄԷ-Տաջիկստան 16:15
25.03 Սաուդյան Արաբիա-Հայաստան 19:00
27.03 Տաջիկստան-Հայաստան 16:15
27.03 ԱՄԷ-Սաուդյան Արաբիա 17:00