Գլենդելի քաղաքաղին խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Գլենդելի պողոտաներից մեկը «Արցախի փողոց» անվանակոչելուն՝ ի պատիվ Արցախի հանրապետության։
Գլենդելում պողոտաներից մեկը կվերանվանվի Արցախի անվամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (ANCA) ֆեյսբուքյան էջից։
Հանձնախմբի փոխանցմամբ՝ Արցախի փողոց կանվանակոչվի Վիլսոնի եւ Հարվարդ փողոցների միջեւ ընկած Մերիլենդի պողոտան։