Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում մեկնարկել է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը

Արցախի պետական համալսարանում այսօր՝ մարտի 16-ին, մեկնարկել է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը:

ԱրՊՀ-ում մեկնարկել է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը

ԱրՊՀ-ում  մեկնարկել  է   Արցախյան  շարժման  30-րդ  տարեդարձին  նվիրված   միջազգային գիտաժողովը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գիտաժողովի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում ԱրՊՀ-ի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին, այնուհետև մասնակցել  գիտաժողովի  լիագումար նիստի բացմանը:

Ընդհանուր  առմամբ,  գիտաժողովին մասնակցում  է    32   բուհերի, գերատեսչությունների,  գիտական, կրթական  կազմակերպությունների   122   մասնակից:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  գիտաժողովի բացմանը   ողջույնի    խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  Ազգային  ժողովի   և    ԱրՊՀ  խորհրդի      նախագահ   Աշոտ  Ղուլյանը:  

Նա  իր  խոսքում   ասել   է, որ    ինչպես   30  տարի  առաջ, այնպես  էլ   այս  տարվա    փետրվարի  13-ին, համաժողովրդական     հանրահավաքը  մեկնարկել  է հենց ԱրՊՀ-ից՝  խորհրդանշելով  հասարակության,  ուսանողական-երիտասարդական-դասախոսական ակտիվ  դերակատարությունը  հանուն  անկախության:

Ըստ   Ա.  Ղուլյանի՝   2018   թվականը, ինչպես   Արցախում, այնպես  էլ  մայր  Հայաստանում,  Սփյուռքի   հայկական  համայնքներում    արժևորվում  է  հայության  համար   շատ  կարևոր   և  բախտորոշ   2   իրադարձություններով՝  Արցախյան  շարժման   30-ամյա  տարեդարձով  և  Հայաստանի    Առաջին   Հանրապետության  100-ամյակով:

«Արցախյան  շարժման  և դրան  հաջորդած  տարիների  արժեքն  ու  կարևորությունը,  դրա   շուրջ   ակադեմիական    նյութերը   թույլ  են տալիս  անընդհատ  և  ոլորտային  տարբեր  ուղղություններով հետևողականորեն  ուսումնասիրելու  պատմական այդ  նշանակալի   ժամանակաշրջանը: Այսօրվա  գիտաժողովը  մեծ  արժեք  ունի, քանի  որ զեկուցումներում    ներկայացված  կարծիքներն  ու  մտքերը, թեզերն  ու   պնդումները    հնարավորություն են  ընձեռելու  ավելի   խորը  ու  համապարփակ     ընկալելու   այդ  բեկումնային   իրադարձության    նշանակությունը»,-ըստ  էության ասել  է  Ա. Ղուլյանը:

ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը,  իր  հերթին  կարևորելով   գիտաժողովի    անցկացումը,  ասել  է, որ   տարին   հոբելյանական  է  ոչ  միայն  արցախցիների, այլև    համայն  հայության  համար, քանզի իր  բնույթով  ու  նշանակությամբ  Արցախյան  շարժումը  համազգային  էր:

Ն.  Աղաբալյանի   հավաստմամբ՝   այսօր՝  30   տարվա  հեռավորությունից,  ավելի   հստակ   է  ուրվագծվում  Արցախյան  շարժման   ազդեցությունն   աշխարհաքաղաքական   զարգացումների  վրա:

Նա    ընդգծել  է, որ եթե  անգամ  նախորդ  դարի  80-ականներին   միջազգային  հանրությունն  անծանոթ  է  եղել   Արցախի   ժողովրդի  ընդվզման պատմական հիմքերին, ապա  միայն    վերջին  30  տարվա  պատմության    իմացությունը  բավարար  է  հակամարտող  կողմերին՝   օբյեկտիվ  գնահատելու  և   ճիշտ հետևություններ  անելու համար: 

Ն.  Աղաբալյանն  իր  խոսքում   մասնավորապես   նշել  է  նաև, որ     Արցախով  հետաքրքրված յուրաքանչյուր  ոք  անհանդուրժողականություն  պիտի   ցուցաբերի   Ադրբեջանի    հանդեպ.  այդ  երկիրը, սկսած մանկապարտեզից,  հայատյացության  դասեր   է  տալիս  իր  ժողովրդին. սա  է Ադրբեջանի   իրական   դեմքը:

Արցախի   պետական  համալսարանի   ռեկտոր Մանուշ  Մինասյանը      իր  հերթին  ևս կարևորել  է   ԱրՊՀ-ում  նման գիտաժողովի   կազմակերպումը:

Իր    խոսքում նա  նշել  է, որ  փետրվարը  հայ  ժողովրդի  նորագույն  պատմության  մեջ    զարթոնքի  ամիս  է,  հայոց  կամքի  և   տոկունության   խորհրդանիշ:

Նրա  խոսքով՝    1988  թվականին  էր, որ  հայ  ժողովուրդն   ազգովի      ոտքի  ելավ՝  փշրելու   օտարի  լուծը,  նվաճելու   սեփական  հողի  վրա    ազատ  և  ինքնիշխան  ապրելու,    սեփական  ապագան  կերտելու  իր  իրավունքը:

Ռեկտորը  նշել  է, որ   1988 թվականի   ոգին  ու   պատգամը  30  տարի  անց   էլ  շարունակվում  է   բոլորի  համար  ուղենիշ  հանդիսանալ:

«Մենք  կերտելու  ու    կառուցելու  ենք  անկախ, ժողովրդավարական  ու  սոցիալական    երկիր՝ էլ  ավելի    ամրապնդելով  Հայաստան-Արցախ–Սփյուռք  եռամիասնությունը: Անկախ   պետականությունը  մեր  ամենամեծ   արժեքն  է,  և  բոլորիս  պարտքն  է՝  անել  առավելագույնը դրա  շարունակական  զարգացման  ու   հզորացման  համար:  Վերջին  3  տասնամյակում  Արցախն  անցել  է  պետականաշինության   լուրջ  ճանապարհ.    վերականգնել  պատերազմի   հետևանքով  գրեթե   հիմնովին ավերված   տնտեսությունը  և  թևակոխել  կայուն  զարգացման  փուլ»,- մասնավորապես  ասել  է  Մ. Մինասյանը՝    ընդգծելով, որ    գիտաժողովի   շրջանակում  ներկայացված   զեկուցումները  հետագայում   կհրատարակվեն      և    կարևոր   կռվաններ   կդառնան   Արցախի     Հանրապետության   ճանաչման    գործում:

Լիագումար   նիստից  հետո    գիտաժողովի  աշխատանքները,    ըստ    առանձին   մասնագիտությունների, շարունակելու  են  6  մասնախմբերում:

Տեղեկացնենք, որ   գիտաժողովի  փակման   արարողությունը  տեղի    է  ունենալու  ԱրՊՀ-ում, վաղը՝  մարտի   17-ին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search