Artsakhpress

Քաղաքական

Սերժ Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին:

Սերժ Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

Սերժ Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ, թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Լյուքսեմբուրգի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահի համոզմամբ՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունների զարգացման բավականաչափ ներուժ կա, որը բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և ընդլայնել իրավապայմանագրային դաշտը: 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրապնդմանը, անկասկած, կնպաստի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր է փոխգործակցության զարգացման և Հայաստանում բարեփոխումների իրականացման տեսանկյունից։ 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ բարեկամ Լյուքսեմբուրգը բարձր մակարդակով ներկայություն կապահովի այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք խոշորագույն իրադարձությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: 

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցության հրավերի համար և հաջողություններ մաղթել Հայաստանին ինչպես այս, այնպես էլ երկրի համար կարևոր մյուս երկու պետական միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բարեկամ Լյուքսեմբուրգի անկողմնակալ դիրքորոշումը և սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը: 

Սերժ Սարգսյանը մեծապես արժևորել և երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգին՝ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունման համար:

Հանրապետության Նախագահը և նախարար Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search