Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից 2-ը պարտություն կրեցին:
Բռնցքամարտի 18-22 տարեկանների ԵԱ. Նարեկ Մանասյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Քիլս Բրոտոնս Ջոսին, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը զիջեց մոլդովացի Դորին Բուկսային:
91 կգ քաշային Նարեկ Մանասյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող Լուչիան Ֆելիքսին ևապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Նարեկ Մանասյանը: