Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլի քաղաքում Մինդելի ածխահանքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն և Վրաստանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին և մերձավորներին: