Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ԱՄՆ-ի վերջին նախագահներին համեմատել Է խլացնող ուղղաթիռի հետ:
Մեծ Բրիտանիայի թագուհին Թրամփին համեմատել Է խլացնող ուղղաթիռի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնել Է Business Insider-ը: 2017 թվականի հունիսին Բուքինգհեմյան պալատի իր այգում զբոսնելով հեռուստահաղորդավար սըր Դեւիդ Աթենբորոյի հետ՝ թագուհին լսել Է ուղղաթիռի աղմուկը եւ կատակել, թե այն «հնչում Է, ինչպես նախագահ Թրամփը կամ նախագահ Օբաման»:
«Ինչու՞ են նրանք ամբողջ ժամանակ թռչում շուրջը, երբ դու ցանկանում ես խոսել»,- կատակով վրդովվել Է նա: Եղիսաբեթ Բ-ն երկու անգամ Է հանդիպել Բարաք Օբամայի հետ նրա կառավարման տարիներին, Դոնալդ Թրամփի հետ նա չի հանդիպել՝ չնայած պետական այցով Մեծ Բրիտանիա այցելելու նրան ուղարկված հրավերին: