Ապրիլի 15-ին, ժամը 17.00-ին, Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում (Ալ. Մանուկյան 1) տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
32 երկրի շուրջ 300 սուսերամարտիկ կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մրցումները կմեկնարկեն նույն օրը՝ ժամը 09.00-ից:
Առաջնությունը կտևի 5 օր՝ ապրիլի 15-ից 19-ը, որին կմասնակցի եվրոպական 32 երկրի շուրջ 300 սուսերամարտիկ:
Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, Լիլիթ Էվոյանը, Ինեսա Բաբախանովան, Նաիրա Համազասպյանը, Էդուարդ Օվիկյանը, Վահագն Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Աբրահամ Սարգսյանը և ճկասուսերակիրներ Անահիտ Ալոյանը, Հասմիկ Աղաբաբյանը, Արփինե Աթոյանը, Սեդա Գևորգյանը, Մայքլ Հովհաննիսյանը, Արմեն Դալլաքյանը, Պարգև Ստեփանյանը, Հենրիկ Բալիկյանը: