Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում սկսել է ուսումնամարզական հավաքը:
Բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ծաղկաձորում մեկնարկած հավաքին մասնակցում են 19 երիտասարդ բռնցքամարտիկներ:
Հայաստանի երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է հունիսին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այն տեղի է ունենալու Անապայում հունիսի 6-15-ը:
Բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ երիտասարդ բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաք կտևի մինչև մայիսի 12-ը: