Artsakhpress

Ռազմական

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում հրապարակված «Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին և ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների» վերնագրով նյութի վերաբերյալ:

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 2018թ. ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԱՊՁԲ-7/24» ծածկագրով մրցույթ:

«Նշված ծածկագրով մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով 9 կազմակերպություն, որոնցից 7-ը մրցույթի ծածկագիըը նշել էր ճիշտ, իսկ 2-ը` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊ ընկերությունները հայտի ապահովման բանկային երաշխիքի մեջ սխալ նշումներ էին կատարել. մասնավորապես նշել էին` հրատապ բաց մրցույթ, իսկ հրավերով պահանջվող մնացած բոլոր փաստաթղթերը լրացվել էին բաց մրցույթ:
Արդյունքում վերոնշյալ երկու ընկերությունների հայտերը գնահատվել են ոչ բավարար և մերժվել են համաձայն ՀՀ ՊՆ ընթացակարգերի»,- գրել է Հովհաննիսյանը:

Հատկանշական է, որ «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության` հիշատակվող ընթացակարգի մասով, Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը բողոքաբերի կողմից չեղարկվել է, ինչը ըստ էության փաստում է բողոքի առարկայի բացակայության մասին, որից հետո նույն ընթացակարգի շրջանակներում ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի կողմից բողոքարկման վարույթ է ընդունվել քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը:

Վ. Իսրայելյանի բողոքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի կողմից ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացվել է համապատասխան դիրքորոշումը: Այնուհետև, ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մ. Անանյանի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/43 առ 03.04.2018թ. որոշմամբ քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը մերժվել է:
Ավելին, 2017թ-ի ապրիլի 14-ին կնքված ԲԸԱՀԱՊՁԲ-7-7 պայմանագրի շրջանակներում «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված կիսավարտիք մեկանգամյա օգտագործման ապրանքատեսակից 52 000 հատ հետ է վերադարձվել մատակարարին, անորակության պատճառով, իսկ կազմակերպության նկատմամբ կիրառվել են տույժեր և տուգանքներ:

Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերոհիշյալ անճշտությունը և առաջնորդվելով ՀՀ գնումների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊ ընկերությունների հայտերը մերժել է: Մրցույթի ընթացակարգի հետ կապված գործընթացը ՀՀ պաշտպանության նախարարի հետ կապելը անհիմն է, քանի որ մրցույթային հանձնաժողովը անկախ մարմին է և նրա անդամները գործում են բացառապես ՀՀ գնումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջներին համապատասխան: Նրանց հիմնական գործառույթն է, ապահովել պարզ ու արդարացի մրցույթներ, որով ՀՀ ՊՆ կարիքները բավարարվեն որակյալ ապրանքատեսակներով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search